Առաջիկա օրերին այցով Վենեսուելա կժամանեն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտնել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Նրա խոսքով՝ նրանք կմասնակցեն ՄԱԿ-ի կայուն զարգացման կոնֆերանսին կամ «Ռիո+20» գագաթաժողովին, որը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում հունիսի 20-22-ը:
«Նրանք մեկնում են Ռիո և ցանկանում են մտնել Վենեսուելա, որպեսզի ողջունեն մեզ և առաջարկեն համատեղ ծրագրերը, որոնք բոլորն ուղղված են խաղաղ նպատակների»,- ասել է Չավեսը պետական հեռուստաալիքի եթերում:
Այցերի կոնկրետ օրը Չավեսը չի նշել: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Լուկաշենկոն կժամանի հունիսի 26-ին:









































