ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է, այն տեղի կունենա վաղը երեկոյան ժամը 20.00-ին:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակի տեղեկացմամբ նիստը հետաձգվել է կազմակերպչական նկատառումներով:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան նախատեսվում էր, որ կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում պետք է հստակեցվեր կառավարության նոր կազմը:







































