Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Ստամբուլի իշխանությունները որոշել են վերջ դնել հարսանեկան արարողությունների վերջում ավանդական հրավառությունների կազմակերպմանը: Արգելման պատճառ է եղել այն, որ հրավառությունները համայն աշխարհում հանգեցրել են մեծ քանակությամբ դժբախտ պատահարների:
Հրավառությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը հաճախ դառնում է հրդեհների առաջացման ու մարդկանց կործանման պատճառ: Բացի դրանից՝ հրավառություններն ու բենգալյան կրակներն արձակում են ուժեղ խեղդող ծուխ, որը վնասակար է հատկապես շնչուղիների հիվանդություններ ունեցող կամ տարեց մարդկանց համար:
Այսուհետ հանդիսությունների սրահի տերերը, ովքեր կշարունակեն հրավառությունների ու բենգալյան կրակների կազմակերպումը, կարող են զրկվել լիցենզիայից: Հրավառություններ կկազմակերպվեն միայն պետական տոներին, իսկ տոնական օրերին դրանք կթույլատրվեն մինչև ժամը 22:00-ը, այն էլ՝ եթե անաղմուկ լինեն:







































