Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Իռլանդիային 1.4 մլրդ եվրո վարկի տրամադրումը, հաղորդվում է ԱՄՀ կայքում:
«Հասնելով ԵՄ-ից և ԱՄՀ-ից վարկավորման ծրագրի կեսին՝ Իռլանդիան դարձյալ կատարել է ծրագրի բոլոր նպատակները: Դա ապացուցում է հանդիպակաց քամու պայմաններում Իռլանդիայի քաղաքականության հաստատունությունը եվրոգոտում վերսկսված ֆինանսական ցնցումներից»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հերթական տրանշ հատկացնելու մասին որոշումն ընդունվել էր ԱՄՀ մասանգետնրեի կողմից Իռլանդիայի տնտեսական վիճակի վեցերորդ գնահատականն անցկացնելուց հետո:
Իռլանդիային 85 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության ծրագիրը հավանություն է ստացել 2010թ. դեկտեմբերին: Օգնությունը հատկացվել է Եվրամիության և ԱՄՀ-ի կողմից, ինչպես նաև երկրի ներքին ռեսուրսների հաշվին:







































