Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սիրիայի կառավարությանը մեղադրել է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նման եզրակացություններ արվել են Սիրիայում կազմակերպության կողմից ապրիլի կեսերին անցկացված հարցման հիման վրա:
Հետազոտողները սիրիական 23 քաղաքներում և գյուղերում խոսել են 200 բնակիչների հետ, որոնք երկրի կառավարությանը մեղադրել են Scorched Earth մարտավարությունն օգտագործելու համար, որը ենթադրում է մարտական գործողությունների գոտում ոչնչացնել պիտանի ամեն բան, որ կարող է օգտագործվել կամ օգտակար լինել հակառակորդի համար, ինչպես նաև քաղաքացիների սպանության և խոշտանգումների, ընտանի կենդանիներին ոչնչացնելու, տներն ու ցանքսերը այրելու համար:
Կազմակերպության աշխատակիցները նաև Հալեպում և երկրի հյուսիս-արևմուտքում վկաներ են գտել, որոնց պատմելով՝ զինվորականներն ու նրանց հավատարիմ աշխարհազորայինները կրակ են բացել խաղաղ ցուցարարների վրա, ինչի հետևանքով սպանվել են ցուցարարներ և պատահական անցորդներ: