Դանիա-Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալացի կիսապաշտպան Պեպեն:
29-ամյա Պեպեն խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, ամբողջ խաղի ընթացքում ակտիվորեն գործել է մրցակցի դարպասի մոտ` 24-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը:
Հիշեցնենք. Դանիա-Պորտուգալիա հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով` հօգուտ պորտուգալացիների:







































