Այսօր նախկին սենատոր Ջոն Էդվարդսի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Էդվարդսը մեղադրվում էր 2008թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի գումարներն անօրինական ծախսելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հիշեցնենք, որ այդ ընտրությունների ժամանակ Էդվարդսը փոխնախագահի թեկնածու էր։
Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք չեն պատրաստվում պնդել Էդվարդսի գործի կրկնակի քննություն անցկացնել, որով նրան սպառնում էր 30 տարվա ազատազրկում և 1.5 միլիոն դոլարի տուգանք։ Մինչ այդ երդվյալ ատենակալները նրան արդարացրել էին մի շարք այլ մեղադրանքներով։












































