Skype-ը հիանալի ծառայություններ է մատուցել տարիներ շարունակ` օգնելով մարդկանց կապ հաստատել իրենց ընկերների և բարեկամների հետ: Բայց այժմ այդ հիանալի պատկերը կարող է խախտվել:
Arstechnica-ն հաղորդում է, որ Skype-ն այսօր ներկայացրել է, այսպես կոչված, «խոսակցության գովազդները», որոնք կհայտնվեն զանգի պատուհանի վրա: Գովազդները կոչվում են այդպես, քանի որ ընկերությունն իրականում կարծում է, որ մարդիկ պետք է քննարկեն այդ գովազդները խոսակցության ժամանակ: Այլ կերպ ասած՝ ընկերությունը հույս ունի խանգարել խոսակցությանն այդ գովազդների միջոցով: Գովազդները կլինեն հատուկ յուրաքանչյուր օգտատերի համար` հիմնված նրա գենդերի, ապրելու վայրի և տարիքի վրա:











































