Իրանը հետաձգել է ԱԳՆ պատվիրակության նախատեսված այցը Սաուդյան Արաբիա` ի նշան Իսլամական Հանրապետության քաղաքացիների նկատմամբ մահապատժի իրականացման:
Իրանցիները մահապատժի են դատապարտվել թմրանյութերի ապօրինի առքուվաճառքի համար:
Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը պետք է հանդիպեր սաուդյան ԱԳՆ ղեկավարի հետ:
Իրանի ԱԳՆ-ը հանդես է եկել կատարվածի սուր քննադատությամբ` նշելով, որ այդ դեպքը լուրջ քաղաքական հետևանքներ է ունենալու Էր-Ռիադի համար:








































