Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Քաղաքապետարանը տալիս է հիմքեր հողհատկացման համար

Դեռևս 1990–ական թվականներին Երևան քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում և նախկին Հաղթանակ գյուղի տարածքում շուրջ 1600 ընտանիքների հողատարածքներ են հատկացվել։

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վերը նշված տարածքների քաղաքացիների կողմից մինչև 2005թ. ընդունվել են դիմումներ և կատարվել են պետական գրանցումներ։ Երևանի քաղաքապետարանի ունեցած տվյալներով, մինչ օրս 41 միավոր պետական գրանցում է ստացել։

Հետագայում նշված հողամասերի համար գլխավոր հատակագծեր տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել, ուստի քաղաքացիները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի համար հատակագծեր թողարկելու խնդրանքով։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ վերսկսվել է գործընթացը։ Բնակչության հողհատկացումների հարցը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները
համակարգում է քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։

Հանձնաժողովի տվյալներով ՝ 2005թ.-ից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից նշված տարածքներում իրականացվել են քաղաքացիներին հատկացված 256 միավոր հողամասերի հողհատկացման հիմքերի վերականգնում։

Խնդիրն ունի բարդություններ , քանի որ շատ դեպքերում չեն պահպանվել տրամադրված հողամասերի նախկին ուրվագիծը, հողի տեսքը, փաստաթղթերի բնօրինակները։

Տարածքներում առկա են համադրումներ, հողօգտագորման հետ կապված հարևանների վեճեր, քաղաքաշինական նորմերի խախտումներ։

Ներկայում համակողմանիորեն ուսումնասիրվում են շուրջ 900 ընտանիքների հարցերը։ Հաղթանակ գյուղում հողահատկացումների օրինականությունը հանձնաժողովը կուսումնասիրի առանձին։

Վերը նշված տարածքների շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ քաղաքապետարան են հրավիրվել։ Նրանց իրազեկվել է գործնթացի և հարցին ընթացք տալու մասին։ Տեղեկացվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պահպանվել են փաստաթղթերը, հողամասերի ուրվագծերը, չեն առաջանում քաղաքաշինական նորմերի խախտումներ, չկան համադրումներ և հիմքերը բավարար են՝ քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջել քաղաքացիներին և սեղմ ժամկետում տրամադրել համապատասխան փաստաթղթեր։ Իսկ եթե մերժվի քաղաքացու դիմումը, ապա մերժումը կլինի համակողմանի հիմնավորված և պարզաբանված։

Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում