Եթե դուք քնելու հետ խնդիրներ եք ունենում, հարկավոր է պարզապես ավելի քիչ օգտվել համակարգչից և բջջային հեռախոսից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, գիտնականները զգուշացնում են, որ այդ սարքերը չափից շատ օգտագործելը կարող են խանգարել քնելուն և կարող են ճնշվածության պատճառ դառնալ։
Շվեդ հետազոտողները պնդում են, որ շատ մարդիկ տառապում են չափազանց շատ տեղեկատվութունից, որն առաջանում է, երբ իրար են խառնվում աշխատանքն ու ընտանեկան կյանքը:








































