ԱՄՆ ուզում է օգնել Հայաստանին` դառնալ ավելի բարգավաճ և ժողովրդավարական: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր տեսաբլոգում, որը նվիրված է համընդհանուր տնտեսական դիվանագիտության օրվան:
Այս միջազգային իրադարձությունը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից, Միացյալ Նահանգների դիվանագետների և զարգացման ծրագրերի փորձագետների կատարած աշխատանքը ընդգծելու համար:
Ըստ Հեֆերնի ազատ շուկայական մրցակցությունը ստեղծում է գործարար հնարավորություններ և դարձնում Հայաստանն ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար:Մրցակցությունը խթանելու նպատակով հունիսի 14-ին դեսպանատուն կազմակերպում է քննարկում կառավարության և մասնավոր հատվածի միջև:
ԱՄՆ-ն աշխատում է արտասահմանյան գործընկերների հետ, արտաքին հարաբերությունների կառուցման հիմքում դնելով տնտեսական համագործակցությունը և զարգացման լուծումների միացյալ ռազմավարական մարտահրավերները:
Անկախ այն բանից, բիզնեսի ոլորտում ենք, թե դիվանագետ, ամերիկացի թե հայ, փոխկապակցված համաշխարհային տնտեսությունը երաշխավորում է, որ մենք ունենք հավասար բաժնեմասեր զարգացման ճանապարհին: Մենք աշխատում ենք միասին թե մեկը, թե մյուսը հզորացնելու համար:







































