Հոլիվուդյան դերասան Փիրս Բրոսնանը որոշել է ամսական 160 հզ ֆունտ սթեռլինգով, այսինքն, գրեթե 250 հզ. դոլարով վարձակալության հանձնել Մալիբուի իր վիլլան: Այս մասին հաղորդում է The Daily Mail թերթը:
Ինչպես նշում է պարբերականը, Orchid House անվամբ վիլլան գտնվում է Բրոադ Բիչում, որը հայտնի է նաև որպես «միլիարդատերերի փողոց» անվամբ: Տան ընդհանուր մակերեսը, որը Բրոսնանը կառուցել է 2000 թ. 6.5 մլն ֆունտ սթեռլինգով գնված տարածքում, կազմում է 1200 քմ:
Այն ունի չորս ննջարան, շոգեբաղնիք, մարզասրահ, կինոթատրոն, գրադարան, երաժշտական սենյակ և բար: Բացի այդ, այն հագեցած է բազմաթիվ «կանաչ համակարգերով»: Կցված տարածքում լողավազանն ու հյուրերի տունն է:
Այդ տունը կարելի է վարձակալել հուլիսին և օգոստոսին, քանի դեռ դերասանը զբաղված կլինի նկարահանումներով: Orchid House-ի հարևանությամբ են ապրում Սթիվեն Սփիլբերգը, Մել Գիբսոնը, Սիլվեսթեր Ստալոնեն և Ռոբերտ Ռեդֆորդը:








































