Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Արմեն Աշոտյանն ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը, որը Հայաստանում է երկու երկրների բուհերի միջև հնարավոր համագործակցության ձևավորման և փորձի փոխանակման նպատակով:

Պատվիրակության ղեկավար Կենժի Յոշիգոն շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար` նշելով, որ Նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս ճապոնիա կատարած պետական այցի ընթացքում նա այցելել է նաև Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության Նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան:

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ միջբուհական փոխայցելությունները կնպաստեն տեղերում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: «Կրթությունն այն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում, և տարբեր երկրների դպրոցականների, ուսանողների, դասախոսների միջև ամրապնդված կապերը դուրս են այդ սահմաններից: Ճապոնիան ողջ աշխարհին հայտնի է իր ինտելեկտուալ, գիտական ներուժով, և Հայաստանում երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը հետամուտ է ԵՊՀ–ում ժամանակակից սարքավորումներով և որակյալ մասնագետներով համալրված ճապոներեն լեզվի կենտրոն հիմնելու, որը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հիմք կծառայի Ճապոնիայի մշակույթին, քաղաքակրթությանը, կրթությանը և պատմությանն առավել ամբողջական ծանոթանալու համար: Նա նաև առաջարկել է որևէ հանրակրթական դպրոցում ճապոներեն լեզվի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնել:

Հանդիպման ավարտին հյուրերն Արմեն Աշոտյանին հրավիրել են ներկա գտնվել Երևանում Տոկիոյի Սոկա համալսարանի հիմնադիր Դայսակու Իկեդայիի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում