Մամուլին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի բուռն անձնական կյանքից: Պարզվել է՝ Ստրոս Կանը փորձել է սիրաբանել Ֆրանսիայի ներկա առաջին տիկնոջ՝ Վալերի Տրիերվեյլերի հետ:
Ստրոս Կանի անցյալը փորփրել են լրագրողներ Ռաֆաել Բաքն ու Արիան Շեմենը: Նրանք պարզել են, որ 10 տարի առաջ տիկին Տրիերվեյլերն աշխատել է Փարիզում որպես քաղաքական տեսաբան: Մի անգամ պատահական հանդիպման ժամանակ Ստրոս Կանը Ֆրանսուա Օլանդի ապագա կնոջը հարցրել է. «Ինչպե՞ս են Փարիզի ամենագեղեցիկ լրագրողուհու գործերը»: «Դուք ի նկատի ունեք Էն Սինկլերի՞ն» չոր հարցրել է Տրիերվեյլերը ՝ նկատի ունենալով Ստրոս Կանի կնոջը, որը հեռուստահաղորդավարուհի էր: Նման պատասխանից հետո ֆինանսիստը դադարել է նրա հետ սիրաբանելու փորձերը:










































