Չինական պատի երկարությունը կազմում է 21196 կմ: Դա 2,4 անգամ ավելին է, քան նախկինում ենթադրվում էր: Այս մասին հաղորդում է China Daily-ն՝ վկայակոչելով Չինաստանի մշակութային ժառանգության հարցերով պետական գերատեսչության մասնագետների ուսումնասիրությունները:
Մինչև օրս գիտնականները ենթադրել են, որ պատի երկարությունը 8851 կմ է: Մասնագետների խոսքով՝ նախկին հաշվարկները վերաբերել են Չինական մեծ պատին, որը կառուցվել է 1368-1644 թթ. Մին արքայատոհմի կողմից: Նոր հետազոտությունը հաշվարկում է բազմաթիվ հատվածներ, որոնք ավելացվել են մյուս արքայատոհմերի կողմից:
Ընդունված է կարծել, որ Մեծ պատի առաջին հատվածները կառուցել է Զին Շիխուանդին՝ մ.թ.ա 221-206 թթ.:











































