Հունիսի 13-ին Իրաքի մի քանի քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հաղորդում է Associated Press-ը:
Բաղդադում ոստիկանական բաժանմունքի մոտ ահաբեիչները պայթեցրել են մի քանի ականապատ ավտոմեքենա և ռումբ: Այդ ահաբեկչություների հետևանքով զոհվել են ավելի քան 2 տասնյակ շիաներ։
Հիլլա քաղաքում ահաբեկիչները նույնպես հարձակում են գործել շիաների վրա. ավտոմեքենաներում թաքցված երկու ռումբերի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:
Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո սուննի ահաբեկիչների գլխավոր թիրախը դարձել են շիա համաքաղաքացիները: Երկրի շիայական կառավարությունը դրան պատասխանում է ստուգումներով, խուզարկություններով ու ձերբակալություններով:









































