Հունիսի 20-ին «Մայդան նեզալեժնոստի»-ում տեղակայված «Եվրո-2012»-ի ֆան-գոտում ելույթ կունենան հանրահայտ ջազային երգչուհի Նինո Կատամաձեն և Mgzavrebi-ն:
Համերգը կբացի 12 երաժիշտներից բաղկացած վրացական Mgzavrebi համույթը, որտեղ ընդգրկված են ազգային տարբեր գործիքներ: Խումբը հայտնի է դարձել «Երազանքի քաղաք» ֆիլմի ցուցադրումից հետո, որի երաժշտությունը գրել և կատարել են Mgzavrebi-ի երաժիշտները:
Գլխավոր հյուրը` Նինո Կատամաձեն վրացի լեգենդար ջազային երգչուհի է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր:
Վրացական մեղեդիներ լսելու ցանկություն հայտնողները ֆան-գոտում պետք է վճարեն 150, իսկ VIP գոտում` 1600 գրիվնա









































