Sunday, 14 06 2026
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ

ԼՂՀ ԱԺ պատվիրակությունը Միացյալ Թագավորությունում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հունիսի 11-ից ԼՂՀ պաշտոնական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:

«Պատվիրակության կազմում են մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և արտաքին գործերի նախարարության բազմակողմ հարաբերությունների վարչության պետ Արմինե Ալեքսանյանը: Պատվիրակությունը Լոնդոն է ժամանել հայ-բրիտանական բարեկամության բազմակուսակցական խորհրդարանական խմբի հրավերով:

Այցի առաջին աշխատանքային օրը Միացյալ Թագավորության Լորդերի պալատում ԼՂՀ պատվիրակությունը մասնակցել է հայ-բրիտանական բարեկամության խմբի տարեկան ժողովին, որն այս տարի հոբելյանական էր` ի նշանավորումն խմբի կազմավորման 20-ամյակի: Բացելով հանդիպումը՝ հայ-բրիտանական բարեկամության խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Կոքսը ողջունել է Արցախի ներկայացուցիչներին և իր տպավորությունները ներկայացրել է վերջերս Արցախ կատարած այցելությունից:

Պատասխան խոսքում Արցախի խորհրդարանի նախագահ Ա. Ղուլյանը ողջունեց բրիտանացի խորհրդարանականներին և շնորհակալություն հայտնել նրանց` Արցախի ժողովրդի հոգսերով ապրելու, երիտասարդ հանրապետությանն ըստ ամենայնի աջակցելու և տարբեր ծրագրերի իրականացման գործում իրենց ներդրումը բերելու համար: Այնուհետև նա բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրեց Արցախի հանրապետության քսան տարիների ձեռքբերումներն ու հաջողությունները` պետականաշինության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական արժեքների արմատավորման ու ամրապնդման գործում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի ու հնարավոր զարգացումների մասին ղարաբաղյան կողմի տեսակետները և պատասխանել ներկաների հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, ով նույնպես իր շնորհավորական խոսքն է ուղղել բրիտանացի պատգամավորներին:

Հունիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ելույթ ունեցավ Լոնդոնի համալսարանի Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրությունների ինստիտուտում` «Կովկասում կայունության և առաջընթացի հեռանկարները. խաղաղությունը և պետականաշինության գործընթացը Լեռնային Ղարաբաղում» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչներ: Բանախոսությունից հետո Արցախի խորհրդարանի նախագահը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին, տարածաշրջանային համագործակցության խոչընդոտներին, հետխորհրդային տարածքի երկրների միջև կապերին, ԼՂՀ-ում իրականացվող բարեփոխումներին և օտարերկրյա ներդրումների պաշտպանվածությանը:

Այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի պատվին, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի մասնակցությամբ, Մեծ Բրիտանիայում Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդ Վահան եպիսկոպոս Հավհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ընդունելություն, որին հրավիրված էին բրիտանահայ կառույցների ղեկավարները: ԼՂՀ պատվիրակության անդամներն իրենց խոսքում կարևորել են Սփյուռքի հայկական կազմակերպությունների համակողմանի աջակցությունը, ինչի շնորհիվ Արցախը հաջողությամբ դիմագրավում է ներկա մարտահրավերները և շեշտադրել են դրանք շարունակելու անհրաժեշտությունը: Պատվիրակության այցը Լոնդոն շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում