16 ամսվա բախումներից, 15 հազար զոհերից և խաղաղ կարգավորման մի քանի ծրագրերից տապալումից հետո ՄԱԿ-ը որոշել է՝ ինչ բնորոշում տալ Սիրիայի իրավիճակին:
Ինչպես հաղորդում է իսրայելական NEWsru.co.il գործակալությունը, պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Սիրիայի դեպքերն անվանել քաղաքացիական պատերազմ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահական գործերով տեղակալ Էրվե Լադսուն ասել է, որ հենց այդպես էլ կա: Նա հայտարարել է, որ կառավարությունը կորցրել է վերահսկողությունը զգալի տարածքների վրա և փորձում է ետ մղել ապստամբներին:
Լադսուն նշել է, որ վերջին շրջանում երկրում աճել է բռնության մակարդակը, իշխանություններն այժմ փորձում են կիրառել ոչ միայն տանկեր և հրետանի, այլև ուղղաթիռներ: Ընդդիմությունը նրանց լուրջ դիմադրություն է ցուցաբերում:








































