Երկուշաբթի Աֆղանստանի Բահլան մարզում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը 50-100 է,- գրում է The Washington Times-ը:
«Տեղի ունեցած 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Աֆղանստանի փրկարար ծառայությունների աշխատակիցները բուլդոզերներով փորձել են հասնել Բահլան մարզի տուժած գյուղ»,- հեռախոսով թերթին հայտնել է մարզի ղեկավար Աբդուլ Մաջիդը:
Սակայն վերջին ջրհեղը ողողել է մի քանի գրունտային ճանապարհներ, որոնք գյուղը կապում են արտաքին աշխարհի հետ, ինչի հետևանքով փրկարարներն ուշանում են:
Լեռան փլուզման հետևանքով զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, քանի որ տղամարդիկ երկրաշարժի պահին զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով:
Հիշեցնենք. երկուշաբթի հաղորդվում էր, որ երկրաշարժից հետո լեռը փլուզվել է գյուղի վրա, ինչի հետևանքով մոտ 20 տուն իրենց բնակիչներով մնացել են փլատակների տակ: