Friday, 12 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար

Կնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը հետաձգվել է

Իսրայելի Կնեսեթում երեկ հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը, այս անգամ` հայկական պատվիրակության խնդրանքով:

Հարցը քննարկվում էր Կնեսեթի լիագումար նիստում։ Երկրի օրենսդիր մարմնում հայկական պատվիրակությունը գլխավորում էին Երուսաղեմի Հայց պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը եւ Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը։

Հայկական կողմի խնդրանքը` հետաձգել քննարկումները, բավարարվել է։

Հատկանշական է, որ լայն խորհրդարանական քննարկումները անցկացվեցին Կնեսեթի դահլիճում, այլ ոչ թե կրթության եւ գիտության հանձնաժողովի սենյակում, եւ կրում էին «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության» խորագիրը։

Նիստը բացեց կառավարող «Լիքուդ» կուսակցության անդամ, խոսնակ Ռուվեն Ռիվլինը` ընդգծելով, որ ժամանակն է արդեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ելույթով հանդես եկավ «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալ-օնը, որը եւս մեկ անգամ կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։

Ելույթ ունեցավ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելու օրինագծի հեղինակ, «Ազգային միասնություն» խմբակցության ղեկավար Արիե Էլդադը։

Հատկապես ուշագրավ էր «Լիքուդ»-ի անդամ, խորհրդարանական կոալիցիայի ղեկավար Զեեւ Էլկինի ելույթը, որն ուղղակի հարց ուղղեց իր գործընկերներին` ասելով, թե ինչո՞ւ շատ արեւմտյան երկրներ վաղուց արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Իսրայելը մինչ օրս` ոչ։

«Ադոլֆ Հիտլերը, որի հետ խոսում էին հրեաների ոչնչացման ծրագրի մասին, ուղղակի պատասխանել էր, թե «ո՞վ է այսօր հիշում հայկական ցեղասպանությունը»։ Ոչ միայն այս նախադասության համար է, որ Իսրայելը պարտավոր է հիշել հայկական ցեղասպանությունն ու ճանաչել այն, ու լավ է` ուշ, քան` երբեք», – ծափահարությունների ներքո հայտարարեց կոալիցիայի ղեկավարը։

Իսրայելի կառավարության ներկայացուցիչ, բնապահպանության նախարար Գիլադ Էրդանն էլ, որը յուրաքանչյուր քննարկման ժամանակ ներկայացնում է կառավարության դիրքորոշումը` հորդորելով պատգամավորներին ձեռնպահ մնալ հարցի նկատմամբ որոշում կայացնելուց, այս անգամ իր խոսքն ամփոփեց այսպես. – «Ես կարծում եմ, որ իսկապես արժանի կլինի, եթե Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Այս բաց նիստի արդյունքը եղավ այն, որ պատգամավորները միաձայն որոշեցին երկու բանաձեւի նկատմամբ վերջնական որոշում կայացնել կրթության, գիտության եւ սպորտի հանձնաժողովի շրջանակներում։

Հիշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլերը, որը կես տարի ձգձգեց ու ամեն կերպ խոչընդոտում էր Հայոց ցեղասպանության հարցով քննարկումների կազմակերպումը, հեռացվել է, եւ այդ պաշտոնում նշանակվել է Աննա Տուվելսը, որը շատ հայանպաստ գործունեություն է ծավալում Քնեսեթում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում