Հունիսի 12-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































