Wednesday, 10 06 2026
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Համակարգի հետ բախումը

Հայաստանի հասարակական-քաղաքական ակտիվը շարունակում է քննարկել և փորձում է հասկանալ Վարդան Օսկանյանի հանդեպ տեղի ունեցածը: Այսինքն` երևի թե ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե արդեն կատարված, այլ կատարվողը, քանի որ հարուցված է քրեական գործ, որով նախկին արտգործնախարարն անցնում է որպես վկա, և այն բնականաբար դեռ ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ կարող են լինել նոր զարգացումներ:

Ընդհանուր առմամբ, հանրային արձագանքի զգալի մեծամասնությունը այն կարծիքին է, որ ինչ-ինչ, բայց Վարդան Օսկանյանին այդօրինակ քրեական հանցանքի մեջ կասկածելը որոշակիորեն աբսուրդ է և ծիծաղելի: Եվ իսկապես, նախկին արտգործնախարարին կարելի է մեղադրել տարբեր ժամանակահատվածներում իր քաղաքական գործողությունների, քայլերի, որոշումների, հայտարարությունների համար, սակայն մի բան ակնհայտ է, որ Օսկանյանը երբեք չի ասոցացվել հանցավորության, կոռուպցիայի հետ, նա չի նույնականացել Հայաստանում տասնամյակից ավելի իշխող քրեաօլիգարխիկ համակարգի հետ, այլ նույնիսկ շահեկանորեն առանձնացել է այդ համակարգից:

Եվ այս տեսակետից, հանրային համակրանքը կարելի է ասել, որ միանշանակ Վարդան Օսկանյանի կողմն է: Սրանից զատ, սակայն, կա մեկ այլ հանգամանք: Վարդան Օսկանյանը մտավ ակտիվ քաղաքականություն, մտավ բավականին սկզբունքային դիրքերից, իշխանության քաղաքականության կոշտ քննադատությամբ, մտավ` չնայած Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվելու ռիսկին, և մտավ մի համակարգ, որին թերևս շատ լավ ծանոթ է ներսից և շատ լավ հասկանում է, թե ինչի է ընդունակ այդ համակարգը իշխանության համար պայքարում: Իհարկե, դա վատ է, որ համակարգն ընդունակ է նման բաների, սակայն դա փաստ է, և այդ համակարգի դեմ պայքարողը ինքնին պետք է պատրաստ լինի գրեթե ամեն ինչի:

Հետևաբար, հասկանալով հանդերձ Վարդան Օսկանյանի տարակուսանքը և քաղաքական պատվերի կամ հետապնդման մասին նրա հայտարարությունները` այսուհանդերձ պետք է արձանագրել, որ մտնելով հայաստանյան համակարգում ակտիվ պայքարի մեջ, Վարդան Օսկանյանը պետք է պատրաստ լինի նման բաներին: Բոլորը, ովքեր դուրս են գալիս քաղաքական պայքարի, պետք է պատրաստ լինեն, որ այն համակարգը, որի դեմ պայքարում են, դիմելու է նաև նման քայլերի: Կրկնում ենք, այդ ամենը անընդունելի է, և քաղաքական հետապնդումների մերժելիությունը որևէ քննարկման ենթակա չէ, բայց, եթե համակարգը չլիներ այդպիսին, ապա միգուցե դրա դեմ պայքարելու անհրաժեշտություն էլ չլիներ:
Եվ ուրեմն, այստեղ խնդիրը շարունակում է մնալ այն, թե ինչքանով են քաղաքական գործիչներն ու ուժերը պատրաստ արդյունավետ պայքարել հենց այդ համակարգի դեմ, խաղի ուրույն կանոններ ու տրամաբանություն ունեցող և թելադրող համակարգի դեմ: Սա է խնդիրը, և այս խնդիրն է, որ Հայաստանում չեն կարողանում հաղթահարել քաղաքական ուժերն ու գործիչները` բախվելով համակարգի իրական դեմքին ու բնույթին: Եվ ներկայումս հենց նույն խնդրին է բախվում Վարդան Օսկանյանը կամ այն բևեռը, որ առկա է նրա թիկունքում:
Այսօր էլ Վարդան Օսկանյանն է կանգնում այն արգելքը հաղթահարելու անհրաժեշտության առաջ, որի առաջ տարիներ շարունակ կանգնել ու մնացել են շատ շատերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում