«Երկիր»-ի տեղեկություններով՝ որոշ մարզպետների պաշտոնանկ անելու մասին մտադրությունը «վերևներում» փոխվել է:
«Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ական բոլոր մարզպետները շարունակելու են պաշտոնավարել. հանրապետության նախագահը երկար մտածելուց, ծանր ու թեթև անելուց և որոշ խորհուրդներ լսելուց հետո որոշել է նախագահական ընտրություններին գնալ մարզպետների նույն կազմով: Ինչպես ասում են՝ փորձած թանն անփորձ մածնից լավ է»,- ապա թերթը հավելում է.
«Հիմա արդեն ՀՀԿ-ական մարզպետները կարող են հանգիստ շունչ քաշել, բայց նրանք միաժամանակ հասկանում են, որ նախագահական ընտրությունները ճակատագրական են լինելու շատերի համար: Խորհրդարանական ընտրությունները ձախողած հանրապետական մարզպետներին տրվել է երկրորդ հնարավորությունը, որը կորցնելու իրավունք, սակայն, նրանք այլևս չունեն:
Հստակեցվել են նաև ԲՀԿ-ական երկու մարզպետներին փոխարինողների անունները: Ըստ մեր աղբյուրների՝ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ Վայոց ձորի մարզպետ’ Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը»:







































