«Լավատեսական սպասումները, թե դրամի փոխարժեքը կայունանում է, չարդարացան: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կրկին բարձրացել է և կազմել 415 դրամ 50 լումա: Նախորդ օրը մեկ դոլարի գինը բորսայում 413 դրամ 50 լումա էր»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Բորսայում կայացած գործարքների ծավալը՝ մոտ 6 միլիոն դոլար, բարձր է վերջին օրերի ցուցանիշից ու վկայում է այն մասին, որ ԿԲ-ն հերթական անգամ դոլարային ինտերվենցիա է իրականացրել դրամի ապագա արժեզրկումը կանխելու նպատակով»:












































