Բրազիլական Պարանա նահանգում միմյանց են բախվել ավտոբուսն ու բեռնատար մեքենան, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Նշվում է, որ մթության պատճառով բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը և դուրս եկել հանդիպակաց ուղի։ Տեղի է ունեցել հուժկու բախում, ինչի հետևանքով միայն վերջին նստարանի երկու ուղևորներ են կարողացել ողջ մնալ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Այստեղ ժամանած ոստիկանները պարզել են, որ բեռնատարի վարորդը հենց այնպես չէր շտապում՝ խախտելով երթևեկության կանոնները։ Նրա մեքենայի մեջ հայտնաբերվել են մաքսանենգ էլեկտրական սարքեր և մոտ 300 կգ մարիխուանա։








































