Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հայտարարել են, որ համոզիչ ապացույցներ են հայտնաբերել, ինչը թույլ է տալիս պնդելու, որ դիզելային վառելիքի արտանետումները կարող են քաղցկեղ առաջացնել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում էր, որ նման կապ կարող է գոյություն ունենալ։ Նոր առաջարկները կներկայացվեն այն բանից հետո, երբ մանրամասն կուսումնասիրվեն ստացված տվյալները։ Կազմակերպությունը կոչ է անում հնարավորինս կրճատել դիզելային վառելիքի արտանետումները բոլոր երկրներում։











































