Սիրիայում, որտեղ 15 ամիս է, ինչ ձգվում է ընդդիմության ակտիվիստների և Բաշար Ասադի ռեժիմի միջև հակամարտությունը, իրավիճակն օրեցօր վատանում է, իսկ երկրի որոշ շրջաններում բախումներն ավելի ու ավելի դաժան են դառնում: Այս մասին նշվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ:
Խաղաղության պահպանման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Էրվե Լադսուն ասել է, որ Սիրիայում հակամարտությունը վերաճել է քաղաքացիական պատերազմի:








































