Իտալիայի հյուսիսում մայիսի 20-ին և 29-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 27-ի: Ավելի վաղ հայտնի էր 26 զոհերի մասին: Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները, Մոդենի քաղաքային հիվանդանոցում այսօր մահացել է 38-ամյա Մարտին Ալդին: Կինը հոսպիտալացվել էր մայիսի 29-ին:
Հայտնի է, որ Ալդին հղի է եղել։ Ականատեսների խոսքերով՝ մայիսի 20-ի երկրաշարժից հետո նա սարսափի մեջ էր, իսկ մայիսի 29-ի երկրաշարժից հետո ուշագնաց է եղել և ուշքի չի եկել մինչև իր մահվան օրը:
Կնոջն անմիջապես հոսպիտալացրել են: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ նա կորցրել է երեխային և կոմայի մեջ հայտնվել: Երեքշաբթի կեսօրին բուժաշխատողներն արձանագրել են նրա մահը:












































