Ռիգացի երաժիշտ և Cetri balti krekli ակումբի համասեփականատեր Նորմունդս Յակուշոնոկսն իր ծննդյան տոնի կապակցությամբ սեփական շանը` Շերիին Mercedes մակնիշի ավտոմեքենա է նվիրել:
Յակուշոնոկսը երբեք վարորդական իրավունք չի ունեցել: 2012 թ. նրա հավաքածուից մնացել էր միայն Mercedes Bentz E220 2003 թ. արտադրության մեկ մեքենա, որը գրանցված է եղել որպես տաքսի: Այդ ավտոմեքենան կանգնեցված է երաժշտի տան կողքին:
2012 թ. ապրիլին նրա շան մահվանից հետո երաժշտին նոր տնային կենդանի են նվիրել` Շերիին: Շունը ցերեկը քնում էր ավտոմեքենայի սրահում, իսկ երեկոյան ավտոմեքենայի տակ, քանի որ Յակուշոնոկսը նրան էր նվիրել ավտոմեքենան:
«Մնում է Շերիին սովորեցնել չկրծել սրահի նստարանները»,– ասել է երաժիշտը լրագրողներին:











































