Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Նյու Յորքում և Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հայտարարությունները

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնումե ն, որ օրերս Նյու Յորքում և Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համապատասխանաբար ՄԱԿ-ի և ԵԱՀԿ անդամ երկրներին են տեղեկացրել Հայաստանի հետ սահմանին ու Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի ոտնձգությունների ու սանձազերծած դիվերսիոն գործողությունների մասին:

Դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշել են. «Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012թ. Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` բյուջեի ավելացման վերաբերյալ առաջարկը, ինչը կարող էր գործնական հարթակի տեղափոխել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2011թ. մարտի Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ստեղծելու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմ։

Իր հայտարարության մեջ հայկական կողմը շեշտել է, որ մերժելով հետաքննման մեխանիզմի իրականացումը` Ադրբեջանն իր վրա է վերցնում հետագա հրադադարի խախտման և դա հետևանքով եղած զոհերի պատասխանատվությունը:

Դժբախտաբար ադրբեջանական կողմը շարունակում է մերժել վստահության ամրապնդման միջոցների կիրառումը, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահության և Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները` հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը և վերոհիշյալ հետաքննման մեխանիզմը»։

Հայտարարություններում նաև նշվում է, որ «Հունիսի 4-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքները և նշել, որ լարվածության տեղափոխումը, իրավիճակի սրումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նշանակալի կերպով խոչընդոտում է բանակցային գործընթացին, ինչպես նաև վտանգում տարածաշրջանային անվտանգությունը: Այդպիսի գործողությունների բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում