Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով Իրանի ՀՆԱ-ն հասել է 482 միլիարդ դոլարի: Այս մասին Իրանի խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Շամսեդդին Հուսեյնին:
Վերջինս հիշեցրել է, որ դեռևս 5 տարի առաջ Իրանի ՀՆԱ-ն կազմում է 241 միլիարդ դոլար. «Նախորդ տարի (2011 թվականի մարտից 2012 թվականի մարտ) արտաքին առևտրի ծավալը կազմել է մոտ 200 միլիարդ դոլար: Ի հակադրում միակողմանիորեն սահմանված տնտեսական պատժամիջոցների՝ երեք տասնամյակների ընթացքում Իրանի տնտեսությունը մեծ հաջողություններ է արձանագրել»: