Հունիսի 12-ին Ռուսաստանը տոնում է հանրապետության «ամենաերիտասարդ» պետական տոներից մեկը: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, ի սկզբանե, այն կոչվում էր Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին դեկլարացիայի օր:
Իսկ 2002 թ. տոնը ստացավ պաշտոնական նոր անվանում` Ռուսաստանի օր:
1990 թ. ՌՍՖՍՀ ժողովրդական դեպուտատների նստաշրջանի առաջին օրը ընդունվեց փաստաթուղթ ինքնիշխանության մասին: Իսկ մեկ տարի անց` հունիսի 12-ին, տեղի ունեցան Ռուսաստանում նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները, որոնցում հաղթանակեց Բորիս Ելցինը:
Նա էլ երեք տարի անց հրաման տվեց պետական նոր տոն սահմանելու մասին: Սակայն Ռուսաստանի օրը երկար ժամանակ տարածում չէր գտնում:
Այսօր, համաձայն Յուրի Լևադայի վերլուծական վիճակագրական կենտրոնի տվյալների, տոնի հստակ անվանումը կարղացել է տալ միայն ռուսների 40 տոկոսը:









































