Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Թուրք-ամերիկյան խորհրդի նիստում ունեցած իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարին.
«ԱՄՆ-ը շարունակում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիային PKK-ի դեմ պայքարում, որը սպառնում է Թուրքիային և թուրք ժողովրդին: ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայի զարգացող առաջատար դերին՝ որպես տարածաշրջանի տնտեսության զարգացման գեներատոր և անվտանգության խարիսխ»: