Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները նոր պայմանագիր են առաջարկել թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիային: Այն վավերական կլինի մինչև 2018 թվականի հունիսը: Պայմանագրով նախատեսված է արգենտինացի ֆուտբոլիստի աշխատավարձի էական բարձրացում:
«Արքայական ակումբ»-ի` դի Մարիայի հետ ստորագրած նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվելու էր 2016 թվականի հունիսին, սակայն ֆուտբոլիստի խնդրանքով այն վերանայվել է:
24-ամյա կիսապաշտպանը «Ռեալ»-ում հանդես է գալիս 2010 թվականից:










































