Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը ծառայում է Իսրայելի շահերին.
«Մի շարք երկրներ միտումնավոր ապակայունացնում են Սիրիայում տիրող իրավիճակը, որպեսզի շարունակական ճգնաժամն ապահովի Իսրայելի անվտանգությունը: Սիրիայում ռազմական ներխուժումը կհանգեցնի ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը: Սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»:











































