Հանրային քննարկման են դրվել ավագ դպրոցի 2011-2012 ուսումնական տարվա համար նախատեսված ընդհանուր և հումանիտար հոսքի դասագրքերի նախագծերը: Քննարկման նպատակն է հասարակության լայն շերտերի մասնակցության միջոցով ստեղծել աշակերտների համար մատչելի և բովանդակալից դասագրքեր: Կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ շահագրգիռ կազմակերպությունների, մասնագետների, ինչպես նաև ծնողների կողմից ստացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները կքննարկվեն և կարժանանան պատշաճ ուշադրության:
ԿԳՆ-ն հասարակության կողմից ակնկալում է ակտիվ մասնակցություն: Նշենք, որ դասագրքերի նախագծերը տեղադրված են Հայկական կրթական միջավայր (armedu.am) կայքում և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ ու գրառումներ թողնել բոլոր դասագրքերի նախագծերի համար: