Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ապացուցված գազային պաշարները գնահատվում են ավելի քան 2.55 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթի պաշարները՝ 2 միլիարդ տոննա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) առաջին փոխնախագահ Հոշբախտ Յուսիֆզադեն:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի կանխատեսվող գազային պաշարները գնահատվում են 6 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթային պաշարները՝ 4 միլիարդ տոննա: Յուսիֆզադեն ընդգծել է, որ մշտապես որպես նավթային երկիր հայտնի Ադրբեջանն այժմ վերածվել է գազ արտահանող երկրի: Ներկայումս ադրբեջանական գազն արտահանվում է դեպի Ռուսաստան, Վրաստան և Թուրքիա, իսկ հետագայում այն պետք է արտահանվի նաև դեպի Եվրոպա:







































