Ռուսական Дождь հեռուստաալիքը և Новая газета թերթը, որոնք ուղիղ հեռարձակում են միացրել «Միլիոնների երթից», հայտարարել են, որ իրենց կայքերը DDoS հարձակման են ենթարկվել:
Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Միխայիլ Զիգարը հայտնել է, որ հարձակումը սկսվել է առավոտյան ժամը 11-ից: «Մեզ DdoS-ի են ենթարկում, և ժամանակ առ ժամանակ կայքը կարող է կախվել, սակյան մենք կպայքարենք դրա դեմ»,- ասվում է հեռուստաալիքի միկրոբլոգում:
Новая газета-ն նույնպես իր Twitter-ի էջում գրել է իր կայքի վրա DDoS-հարձակման մասին և կոչ արել ընթերցողներին՝ հետևել հեռարձակմանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
DDoS-հարձակման մասին հայտնել է նաև Эхо Москвы ռադիոկայանի կայքի գլխավոր խմբագիրը: Նա Twitter-ում գրել է, որ առայժմ կայքն աշխատում է, սակայն հնարավոր են խաթարումներ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին անցկացված «Միլիոնների երթին» նույնպես DDoS-հարձակման ենթարկվեցին մի շարք ընդդիմադիր ռուսական ԶԼՄ-ներ: