«Եվրո-2012»-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Ուկրաինա-Շվեդիա հանդիպմանը ներկա է եղել 64 հազար հանդիսական: Այդ մասին է հայտնում «Интерфакс-Украина»-ն:
Լրատվական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ մարզադաշտում ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Մարզադաշտն իր հարկի տակ 70050 հանդիսական ընդունելու հնարավորություն ունի:










































