Նավթի համաշխարհային գները հունիսի 11-ին նվազել են այն մտավախությունների հիման վրա, համաձայն որոնց` Իսպանիայի բանկային ճգնաժամը կարող է տարածվել եվրոգոտու այլ երկրների վրա: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հյուսիսծովյան Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նվազել է 1.47 դոլարով` մինչև 98.00 դոլար` 1 բարելի դիմաց:
Նյույորքյան NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.40 դոլարով` մինչև 82.70 դոլար` 1 բարելի դիմաց:
Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում նավթի գինը նվազում է երրորդ օրը շարունակ՝ չնայած այն բանին, որ Եվրախումբը (եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը) շաբաթ հնարավոր է համարել Իսպանիային խնդրահարույց բանկերի ռեկապիտլիզացիայի համար մինչև 100 մլրդ եվրոյի տրամադրումը համաեվրոպական հիմանդրամից:









































