Այսօր՝ հունիսի 12-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա ԵՊԼՀ խորհրդի նիստ:
Խորհրդի նիստը փակ է, կարող են մասնակցել միայն խորհրդի անդամները:
Նիստից հետո կանցկացվի ռեկտորի ընտրությունը, որի մրցույթը հայտարարել էր ԿԳՆ-ն։
Ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար դիմում է ներկայացրել երկու թեկնածու՝ բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը և Գայանե Գասպարյանը։ Գայանե Գասպարյանը կատարում էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։








































