Sunday, 14 06 2026
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն

Ինչպես կարող էր Օսկանյանը լվանալ Civilitas-ի փողերը. հավանական տարբերակներ

ԱՄՆ-ում գտնվող «Առաջին լրատվական»-ի լրագրողը երեկ վաղ առավոտից դիմել է մի քանի տեղական իրավաբանների (Tax lawyers) և հաշվապահների , որոնք ներկայացրել են ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվող գումարները լվանալու բոլոր հնարավոր ճանապարհները: Ընդհանրապես, ամերիկահայ նվիրատուները, հատկապես մեծահարուստները և նրանք, ովքեր սեփական կայուն բիզնես և տարեկան մեծ հարկեր վճարելու պարտավորություն ունեն, նախընտրում են իրենց նվիրատվությունները կատարել այն ընկերություններին, որոնք գրանցված են որպես ոչ կառավարական, բարեգործական կազմակերպություն ԱՄՆ-ում: ԱՄՆ օրենսդրությամբ հենց այս կազմակերպություններին տրված նվիրատվությունները կարող են դուրս գրվել տարվա վերջում վճարվող հարկերից, այսինքն` պետությունը, խրախուսելով բարեգործությունը, նպաստում է, որ բարեգործը իր նվիրատվությունը կատարի՝ նվիրաբերած գումարը հանելով պետությանը վճարելիք գումարի հարկից:

Բազմաթիվ ապօրինի, ահաբեկչական կազմակերպություններ տարիներ առաջ մեծ գումարներ էին ստանում ԱՄՆ-ից բարեգործության անվան տակ, ուստի երկրի դաշնային իշխանությունները միակ ու կարևոր սահմանափակում մտցրեցին այս օրենքում՝ արա բարեգործություն որքան ուզում ես, բայց եթե ուզում ես քո գրպանից նվիրաբերելով մասամբ ազատվել պետության համար նախատեսված հարկերից, նվիրատվությունը պետք է կատարել թափանցիկ և պետությունում գրանցված ու հաշվետու, վերահսկելի կազմակերպությանը կամ կազմակերպություններին: Օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղը ամերիկյան օրենսդրությամբ գործում է այդ երկրի արևելյան և արևմտյան ափերում: Ցանկացած նվիրատվություն պետության կողմից ընկալվում է որպես բարեգործություն և բարեգործին թույլատրվում է նվիրաբերած գումարն ամբողջությամբ դուրս գրել հարկերից և այդքան մասով ազատվել պետությանը հարկ վճարելուց:

Ինչ վերաբերում է Civilitas-ին: Այստեղ իրավիճակը մի քիչ խրթին է: Մեր ունեցած տեղեկություններով, այս կազմակերպությունը դեռ չի հասցրել գրանցվել ԱՄՆ-ում, որպես ոչ կառավարական կազմակերպություն: Մենք նույնիսկ չգիտենք, թե Վարդան Օսկանյանն ընդհանրապես արդյոք դիմել է ԱՄՆ-ում գրանցելու համար Civilitas-ը թե՞ ոչ: Մի բան հաստատ գիտենք` ոչ կառավարական կազմակերպությունների գրանցումն ԱՄՆ-ում կարող է տևել տարիներ, իսկ եթե հաշվի առնենք, որ Civilitas-ը շատ երիտասարդ կազմակերպություն է, ընդամենը կարող ենք ենթադրել, որ եթե Civilitas-ի անունով գրանցման դիմումնագիր նույնիսկ կա ԱՄՆ արդարադատության նախարարությունում, ապա այն չէր հասցնի արդեն գրանցված լինել:

Ըստ այլ տեղեկությունների` Վարդան Օսկանյանը հայ հասարակության մոտ ինչ-ինչ կասկածներ բացառելու համար ուղղակի որոշել է կազմակերպությունը գրանցման չներկայացնել այդ երկրում: Վարդան Օսկանյանի վաղեմի հարուստ ամերիկահայ ընկերներն էլ, որոնք կարող էին ցանկություն ունենալ ֆինանսապես օգնել Civilitas-ին, կարող էին վարվել հետևյալ կերպ. խոշոր չափի` $10, 20, 30 հազար դոլարի չեկը փոխանցվում է Հայաստան, այնտեղից գումարը կանխիկացվում է և դրա դիմաց նախապես պայմանավորված տոկոսաչափով` 10-30 տոկոս պահվում է Երևանում, մնացած գումարը կանխիկ ուղարկվում է «նվիրատուին»: Այս կերպ նվիրատուն կարող է այն գումարը, որը գտնվում է բանկում և ԱՄՆ-ում կանխիկացնելու հիմնավորում և ասպարեզ չունի, որպես աշխատավարձ կամ ծառայություն նվիրաբերել որևէ մեկին ԱՄՆ-ում կամ Հայաստանում` մտացածին ծառայության դիմաց, դրա դիմաց ստանալ իր նվիրաբերած գումարի մեծ մասը` հանած այն տոկոսը, որը կանխիկացնելու դիմաց ստանում է նվիրաբերվողը:

Մեր ունեցած հավաստի աղբյուրները կարծում են, որ Civilitas-ը կարող էր հենց այսպիսի սխեմայով լվանալ և հոգալ վերջին շրջանում ֆինանսական դժվարություններ դիմագրավող ընկերության կարիքները:

Տեղեկանք.

1996թ. Հոդված 13 հոկտեմբերին 7-ին ընդունված ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքի 13. 1-ում ասվում է.

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին: Փողերիլվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին: Ի լրումն հաղորդման կամ քրեական հետապնդման մարմիններից ստացված հարցման հիման վրա Կենտրոնական բանկի կողմից կարող են ներկայացվել նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածն այս մասին սահմանում է.
Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)

1. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը, տվյալ նյութական արժեքները ձեռնարկատիրական կամ այլ տնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործելը, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել նշված նյութական արժեքների կամ դրանց առնչվող իրավունքների բնույթը, ծագման աղբյուրները, գտնվելու վայրը, տեղաբաշխումը, շարժը կամ իրական պատկանելությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում