Էթիկայի գծով բրիտանական հանձնաժողվը ընդունելի է համարել երկու կնոջից և մեկ տղամարդուց մարդկային էմբրիոններ ստեղծելու՝ վեճեր հարուցող մեթոդը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ այդ մեթոդը չի հակասում էթիկային՝ պայմանով, եթե դրանից օգտվել ցանկացող ընտանիքները բարոյապես դրան պատրաստ են:
Նման բեղմնավորման միջոցով բժիշկները ցանկանում պտուղը զերծ պահել որոշ ժառանգական գենետիկ հիվանդություներից:
Բիոէթիկայի գծով բրիտանական կոմիտեն այնուամենայնիվ կարծում է, որ, նախքան այդ մեթոդով առաջին երեխային ծնունդ տալը, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:











































