Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը բավարարված է Ֆրանսիայի ընտրանու հետ հանդիպմանը գրանցված արդյունքով:
«Նման ոչ-ոքին նորմալ արդյունք է: Ֆրանսիայի հավաքականում հիանալի ֆուտբոլիստներ են ընդգրկված: Մեզնից պահանջվում էր լավ գործել ոչ միայն հարձակվողական, այլ նաև պաշտպանության գծում:
Հարգանքով ենք վերաբերվում Շվեդիայի ընտրանու ֆուտբոլիստներին, բայց հաջորդ խաղին մենք պետք է 3 միավոր վաստակենք: Մեզ նաև դժվարին պայքար է սպասվում տանտերերի հետ:
Չնայած բոլորը D խմբի ֆավորիտներ էին համարում մեզ և ֆրանսիացիներին, սակայն յուրաքանչյուր խաղ յուրովի բարդ է լինելու»,- բրիտանացի լրագրողների փոխանցմամբ` ասել է Ջերարդը: