Associated Press գործակալության փոխանցմամբ, Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել է, որ եթե Եգիպտոսի ճգնաժամի արդյունքում փակվի Սուեզի ջրանցքը, ապա նավթի գինը կարող է մեկ բարելի դիմաց հասնել 200 դոլարի: Նրա խոսքերով, այդ դեպքում OPEC-ը ստիպված կլինի արտակարգ նիստ հրավիրել` այդ խնդրին լուծում տալու համար:
Տեղեկացնենք, որ Սուեզի ջրանցքը գտնվում է Եգիպտոսի վերահսկողության տակ, որով Միջերկրական ծովից բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի Աֆրիկա և հարավարևելյան Ասիա: Դրա փակվելու դեպքում այդ ապրանքը ստիպված պետք է մի քանի անգամ ավելի երկար ճանապարհ անցնի` շրջանցելով ողջ աֆրիկյան մայրցամաքը:
Այս պահի Սուեզի ջրանցքը գործում է ըստ գրաֆիկի, չնայած Եգիպտոսի ներքաղաքական ճգնաժամի արդյունքում նավթի գները զգալիորեն աճել են: Brent մակնիշի նավթն արդեն արժե 100$/բարել: