Առնվազն 4 երեխա է զոհվել Չինաստանում դպրոցական ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Խենան նահանգի Պույան քաղաքում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ութտեղանոց ավտոբուսում, որը երեխաներին տուն էր տանում մանկապարտեզից, եղել է 13 երեխա։ Չորսը մահացել են, 1-ը ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ, տուժել է նաև ավտոբուսի վարորդը։ Բռնկման պատճառները պարզվում են։ Սկսվել է հետաքննություն։









































