Պաշտոնական տվյալներով՝ Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժից հետո ավելի քան 70 մարդ համարվում է անհետ կորած։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ամենաշատը տուժել է Բաղլան նահանգի Դարա Ազարա գյուղը։
Քաբուլի արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալներով՝ փլատակների տակից հնարավոր է եղել դուրս բերել մի կնոջ։ Ավերվել է 22 տուն։ Անհետ կորածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։







































