ԱՄՆ-ը կհանի պատժամիջոցներն իրանական նավթի ներկրման ծավալները կրճատած յոթ երկրների նկատմամբ: Այդ մասին երկուշաբթի `հունիսի 11-ին, հաղորդել է Reuters-ը` հղում կատարելով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Պատժամիջոցների կիրառման ցուցակից դուրս են գալու Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան, Մալազիան, Հարավային Աֆրիկան, Շրի-Լանկան և Թայվանը: Նրանց նկատմամբ պատժամիջոցները չեն կիրառվելու առնվազն կես տարի: Ցուցակից չեն հանվել Սինգապուրն ու Չինաստանը, որը հանդիսանում է իրանական նավթի ամենախոշոր գնորդը: Նախատեսվում է, որ այս երկրների նկատմամբ պատժամիջոցները կկիրառվեն ընթացիկ տարվա հունիսի 28-ից:
2012 թ. մարտին ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Եվրոպայի մի շարք երկրների, ինչպես նաև՝ Ճապոնիայի նկատմամբ:











































